Մ19 ԵՎՐՈ 2019. Հայաստանի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Իսպանիայի ընտրանուն
20.41
Իսպանիայի հավաքականը հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին 4-րդ գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը: Փոխարինման մտած Վիկտոր Մոլյեխոն տուգանայինի իրացումից հետո դրեց հանդիպման վերջնակետը։
20.11
Իսպանիայի ընտրանին խփեց 3-րդ գոլը Հայաստանի հետ խաղում: Գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» հարձակվող Ալեխանդրո Մարկեսը:
20.03
Հանդիպման 51-րդ րոպեին Արսեն Եղիազարյանը մեր ընտրանու առաջին գոլն է խփել մրցաշարում՝ հաշիվը դարձնելով 1-1: 58-րդ րոպեին Միրանդան կրկին առաջ է մղել իսպանացիներին:
19.39
Armsport-ը գրում է.
Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ Խանդրո Օրելանան խփել է Երևանում ընթացող Եվրոպայի 2019 թվականի առաջնության եզրափակիչ փուլի առաջին գոլը։
Կատալոնական «Բարսելոնայի» 18-ամյա սանը Հայաստանի Մ19 հավաքականի հետ խաղի 33-րդ րոպեին է գրավել Հարություն Մելքոնյանի դարպասը հեռահար հարվածով ու բացել հանդիպման հաշիվը։
Մ19 Հայաստան-Իսպանիա խաղում ընդմիջում է։ Հյուրերը դեռևս հաղթում են նվազագույն հաշվով։
18.49
Երևանի Վ.Սարգսյանի անվան մարզադաշտում մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնության Հայաստան-Իսպանիա հանդիպումը:
Խաղին կարող եք հետևել Առաջին ալիքի եթերում՝ հետևյալ հղումով: