Հանրային խորհուրդը «Ճամփաբաժանին» ձեռագրի շուրջ հետաքրքիր քննարկում է ծավալել հեղինակների հետ
Հուլիսի 4-ին Հանրային խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Ճամփաբաժանին» ձեռագրի հեղինակներ Ռուբեն Վարդանյանի, Նունե Ալեքյանի, ինչպես նաև հայեցակարգի համահեղինակ Նուբար Աֆեյանի հետ։ Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը նախաձեռնել է հուլիս ամսին, ընթացիկ հարցերին զուգահեռ, քննարկումներ անցկացնել Հայաստանի իրավիճակի, ապագա ծրագրերի, հեռանկարների ու տեսլականի շուրջ։ «Ճամփաբաժանին» ձեռագրում ուշագրավ վերլուծություններ ու հարցադրումներ են ներկայացված հայ ժողովրդի անցյալի, …