Ի՞նչն է ստիպել Ռոնալդուին ու Նեյմարին հանդիպել ռինգում (տեսանյութ)
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը նկարահանվել են պորտուգալական MEO ընկերության գովազդային հոլովակում։
Ինչպես հայտնում է Armsport-ը, ֆուտբոլիստները հանդիպել են միմյանց ռինգում բռնցքամարտի ձեռնոցներով և մենամարտի իմիտացիա են ստեղծել։ Տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում` հավանության արժանանալով երկրպագուների կողմից: