Դանիել Սեբալյոսը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ». աղբյուր
Armsport-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը, հնարավոր է, կարիերան շարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Marca-ն հաղորդում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը», որը պատրաստ է բանակցություններ սկսել «սերուցքայինների» հետ։ Հայտնի է, որ Սեբալյոսին «Լիվերպուլում» ցանկանում է տեսնել անձամբ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
Հավանական տեղափոխության վերաբերյալ այլ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ Սեբալյոսը 2017 թվականին է 16,5 մլն եվրոյի դիմաց «Բետիսից» տեղափոխվել «Ռեալ»։ 2018/19 մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը մասնակցել է Պրիմերայի 23 հանդիպման, դարձել է 3 գոլի հեղինակ և ստացել է 3 դեղին քարտ։ Ֆուտբոլիստի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Սեբալյոսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։