ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի աշխատանքային խմբին
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հուլիսի 4-ին ընդունել է «Աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի աշխատանքային խմբին՝ Տաֆաձվա Դուբիի գլխավորությամբ: