Մխիթարյանը կնոջ հետ ճաշել է Փարիզում` Պարկ դե Պրենսի մոտակայքում գտնվող ռեստորանում (լուսանկար)
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:
30-ամյա հայ ֆուտբոլիստը, որը հունիսի 17-ին պսակադրվեց, կնոջ` Բեթի Վարդանյանի ու մոր` Մարինա Թաշչյանի հետ ճաշել է Փարիզի ռեստորաններից մեկում:
Ուշադրության է արժանացել այն փաստը, որ Մխիթարյանն իր ընտանիքի հետ գտնվել է ՊՍԺ-ի տնային` «Պարկ դե Պրենս» մարզադաշտի մոտակայքում գտնվող ռեստորաններից մեկում:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը, հիշեցնենք, Թոմաս Տուխելն է, որի հետ Մխիթարյանը ծանոթ է Դորտմունդի «Բորուսիայում» համատեղ աշխատանքով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը կարող է վաճառել հայ ֆուտբոլիստին, քանի որ հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» 26-ամյա կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահայի ծառայություններով: Իվուարցի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 մլն ֆունտ ստեռլինգ, սակայն լոնդոնցիները բավարար միջոցներ չունեն ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021թ. ամառը: Հայազգի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում «զինագործների» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: