Ռաբիոն տեղափոխվեց Յուվենտուս. պաշտոնական
ՊՍԺ-ի նախկին կիսապաշպան Ադրիեն Ռաբիոն պաշտոնապես դարձավ «Յուվենտուսի» խաղացող: Այս մասին հայտարարել է իտալական ակումբի պաշտոնական «Թվիթերը»:
Ֆրանսիացին թուրինյան ակումբի հետ պայմանագիր է կնքել, որի մանրամասները չեն հրապարակվում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայմանագիրը նախատեսված է լինելու 4 տարով, ֆուտբոլիստը տարեկան 7 միլիոն եվրո կվաստակի, իսկ նրա մայրն ու գործակալը՝ Վերոնիկա Ռաբիոն, կստանա 10 միլիոն եվրո միջնորդավճար:
Ռաբոին այսօր՝ հուլիսի 1-ին, բարեհաջող անցել էր բուժզննումը «Յուվենտուսում» և պայմանագիրը կնքել է որպես ազատ խաղացող: ՊՍԺ-ի հետ նրա պայմանագրի ժամկետը լրացել էր երեկ: