Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսին ու Հոմսին, կան զոհեր, այդ թվում՝ երեխա. SANA (տեսանյութեր)
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Հոմսի ու Դամասկոսի ծայրամասային հատվածներին, ինչի հետևանքով 4 մարդ, այդ թվում՝ երեխա է մահացել, հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:
Իսրայելի օդանավերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի զինվորականների դիրքերի ուղղությամբ: Կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի օդային տարածքից:
Գործակալությունը հայտնում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հետ մղել հարձակումը, որի թիրախը եղել են Դամասկոս և Հոմս քաղաքները:
Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ քաղաքի երկնակամարում հզոր պայթյունների շարք է լսվել:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Դամասկոսից հարավ մի քանի օդային թիրախներ: Ավելի ուշ իսրայելցի զինվորականները հաստատել էին, որ հրթիռային հարված են հասցրել ի պատասխան սիրիական տարածքից հարձակումների:
#BREAKING: #IsraelAirForce successfully targeted Weapon Development & Research Center of #Syria|n Ministry of Defense in #Jomrayah, #Damascus. F-16Ds of 109sq flying from the #RamatDavid Air Base & their Delilah cruise missiles were involved in this successful airstrike. pic.twitter.com/PiSCV16JxZ
— Babak Taghvaee (@BabakTaghvaee) June 30, 2019