Տեխասում մասնավոր ինքնաթիռն օդ բարձրանալու պահին կործանվել է. կա 10 զոհ (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Դալաս քաղաքից ոչ հեռու գտնվող օդանավակայաններից մեկում փոքր մասնավոր ինքնաթիռ է կործանվել՝ դառնալով տասը մարդու՝ երկու օդաչուի և ութ ուղևորի մահվան պատճառ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Դաշնային ավիացիոն վարչության փոխանցմամբ՝ Beechcraft BE-350 King Air երկշարժիչային օդանավը, որը դեպի Ֆլորիդա նահանգ էր մեկնում, բախվել է անգարին:
Բախումը տեղի է ունեցել վերելքի պահին, այնուհետև հրդեհ է բռնկվել:
Նշվում է, որ վերջին տասն օրում օդանավն անխափան աշխատել է՝ բազմաթիվ թռիչքներ իրականացնելով տարբեր ուղղություններով: