Իսպանիայում կայացել է ավանդական «գինեմարտը». մասնակիցները 70 000 լիտր գինի են լցրել միմյանց վրա (լուսանկարներ)
Իսպանական Արո քաղաքում, որը գտնվում է Ռիոխա գինեգործական շրջանում, հունիսի 30-ին տեղի է ունեցել ավանդական «գինեմարտը»: Ինչպես նշում է Корреспондент-ը, կազմակերպիչների խոսքով՝ մարտի նպատակն է «հնարավորինս շուտ և լիարժեք կերպով հարևանին պատել գինով»:
Յուրատեսակ փառատոնի մասնակիցները միմյանց այնքան են գինով ցողել, քանի դեռ չի վերջացել 70 000 լիտր անվճար ըմպելիքը, որը հատկացվել է տոնակատարության համար: Մասնակիցների համար կան կանոններ. նրանք պետք է կարմիր գոտի ունեցող սպիտակ զգեստներով լինեն:
Նրանք կարող են ջրային հրացաններ և դույլեր օգտագործել` մյուսներին գինով ցողելու համար, սակայն ոչ մի դեպքում մարտի ժամանակ չպետք է դադարեն ծիծաղելուց և երգելուց: Միջոցառումն անցկացվում է Սուրբ Պետրոսի պատվին: Տոնակատարությունն ավարտվում է մեծ, զանգվածային ճաշով: