Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Июнь
2019

Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի 70-ամյա կինն ահազանգում է. գյուղապետն ու նրա հայրը մի իսկական վանդալիզմ են իրականացրել բնության նկատմամբ

0

Արդեն 2 օր է, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչների հիմնական զրույցի թեման գյուղապետ Վահրամ Ավետիսյանի և նրա հոր՝ Սաղաթել Ավետիսյանի կողմից բնության նկատմամբ իրականացված վանդալիզմն է: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները իրենց զայրույթն ու վրդովմունքն են հայտնում գյուղապետի և նրա հոր կողմից բնության նկատմամբ կատարված ոտնձգության առթիվ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նույն …

The post Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի 70-ամյա կինն ահազանգում է. գյուղապետն ու նրա հայրը մի իսկական վանդալիզմ են իրականացրել բնության նկատմամբ appeared first on ԳԱԼԱ.

Արդեն 2 օր է, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչների հիմնական զրույցի թեման գյուղապետ Վահրամ Ավետիսյանի և նրա հոր՝ Սաղաթել Ավետիսյանի կողմից բնության նկատմամբ իրականացված վանդալիզմն է:

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները իրենց զայրույթն ու վրդովմունքն են հայտնում գյուղապետի և նրա հոր կողմից բնության նկատմամբ կատարված ոտնձգության առթիվ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նույն գյուղի բնակչուհի, 70-ամյա Սեդա Ղազարյանը, ում գյուղում ավելի շատ ճանաչում են որպես Ալվարդ, արցունքը մի կերպ զսպելով, ասում էր. «70 տարեկան կին եմ: 30 տարի առաջ վաղամեռիկ ամուսնուս հետ մեր բակում ստեղծեցինք փոքրիկ այգի: Տանջանքով խնամեցինք ծառերը, այդ թվում՝ ծիրանենի, բալենի, խնձորենի, ընկուզենի: 30 տարի աչքի լույսի պես խնամել ենք, ստացած բերք ու բարիքով հոգացել ենք մեր կարիքները:

Ամսի 28-ին գյուղապետը իր հոր հետ, ով գյուղի էլեկտրիկն է, էկավ մեր տուն, թե՝ Ալվարդ, մի քանի ծառի ճյուղեր պետք է կտրենք, պատճառաբանելով, որ այն խանգարում է էլեկտրալարերին:
Ես ի՞նչ իմանայի, որ հայր ու տղա, ովքեր էս գյուղի գլխին դարձել են մի իսկական պատուհաս, «Տերն ու ծառան» ֆիլմի հերոսի պես, որն էլ պատահի, էն էլ կկտրեն: Թուրքը որ թուրք է, նման բան չէր անի, որովհետև գիտի, էդ ծառերը իրեն մաքուր օդ են ապահովելու, բարիքներից էլ օգտվելու էին: Մարդ ինչ աստիճան ատի բնությունը, որ ընկույզը վրան, 30 տարվա՝ 7-ից ավել ծառերը ղասաբի պես ոչնչացնի»:

Մի քանի գյուղացիներ էլ ասում էին. «30 տարվա հարուստ բերք տվող էս պոպոքի ծառերը էլ բերք չեն տա: Գյուղապետ կոչեցյալն իր էլեկտրիկ հոր հետ ծառերի ողնաշարը կոտրեց՝ պատճառաբանելով, թե էլեկտրալարերին խանգարում է: Տո այ խելոքներ, լարերին մի 2-3 ճյուղ էին խանգարում, դրանք կտրեիք, մարդու ապրուստի միջոցին ձեռք չտայիք: Ընտրել ենք գյուղապետ, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է: Եթե ծառերի սպանդ անելով երկիրը, գյուղը, ժողովուրդը պիտի բարգավաճի, ավելի լավ է, գյուղապետ չունենանք:
Հանրապետականների օրոք դաժե սենց բան չէին անում: Էսքանից հետո էլ ընտանիքով զանգել են Աշտարակի ոստիկանություն, թե բա հասեք՝ Ալվարդի տղան հարձակվել է մեր տան վրա: Լրիվ սուտ տեղեկություն: Ուզում ա էդ ձևով վախի մթնոլորտ ձևավորի: Բայց չի իմանում, որ կարող է մարդիկ դիմեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, որ էս գյուղապետի սանձերը քաշեն: Ասում էին, իրավիճակ է փոխվել: Թող մի հատ գան, գյուղում ռևիզիա անեն: Վստահ ենք, ստուգումներից հետո բարգավաճող գյուղապետը կխոստովանի, թե ինչի համար է բազմաթիվ գյուղացիների խնդրանքները մերժել, փոխարենը իր ընտանիքի անդամներին որտեղ ուզել, տեղավորել է գործի»:

Գյուղացիները SHAMSHYAN.com-ի միջոցով խնդրում են, որպեսզի Արագածոտնի մարզպետը, Արագածոտնի դատախազն ու ոստիկանապետը հետամուտ լինեն ոչ միայն գյուղապետի ու նրա հոր կողմից բնության նկատմամբ կատարված վանդալիզմի բացահայտմանը, այլև գյուղացիների կողմից բարձրացված հարցերին լուծում տան:

 

The post Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի 70-ամյա կինն ահազանգում է. գյուղապետն ու նրա հայրը մի իսկական վանդալիզմ են իրականացրել բնության նկատմամբ appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Новый корпус больницы святого Владимира планируется открыть в 2025 году


Спорт в России и мире
Москва

Один из лидеров «Салавата Юлаева» подписал контракт с ЦСКА: теперь официально


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Бывшая российская теннисистка спела гимн Франции: «Я здесь дома»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Орнитологи напомнили москвичам, как вести себя при встрече с птенцами





Путин в России и мире
Москва

Песков рассказал об обсуждении Путиным и Си Цзиньпином вопросов энергетики


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Генерал КГБ»: Лукашенко на закрытом совещании объявил, что скоро вступит в войну




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве допускают, что Зеленский может не попасть на саммит G7 в Италии


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт студии "Жерминаль"



Москва

Александр Кацев: Цензоры думали, что разрешения на публикации давали «сверху»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net