Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարին ներկայացվել են ՀՀ կառավարության նախաձեռնած դատաիրավական բարեփոխումները
Մայիսի 29-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կուվղյողի հետ (Philippe Couvreur): Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ ԱՄԴ գլխավոր քարտուղարը կարևորեց Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ երկխոսությունը և համագործակցությունը և ներկայացրեց Դատարանի աշխատանքները, միջազգային իրավունքի հիման պետությունների միջև առաջացող տարաձայնություններին լուծումներ գտնելու հարուստ փորձը։ Դեսպան Բալայանը գլխավոր քարտուղար Կուվղյողին ներկայացրեց Հայաստանի …
The post Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարին ներկայացվել են ՀՀ կառավարության նախաձեռնած դատաիրավական բարեփոխումները appeared first on ԳԱԼԱ.
Մայիսի 29-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կուվղյողի հետ (Philippe Couvreur):
Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ ԱՄԴ գլխավոր քարտուղարը կարևորեց Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ երկխոսությունը և համագործակցությունը և ներկայացրեց Դատարանի աշխատանքները, միջազգային իրավունքի հիման պետությունների միջև առաջացող տարաձայնություններին լուծումներ գտնելու հարուստ փորձը։
Դեսպան Բալայանը գլխավոր քարտուղար Կուվղյողին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած դատաիրավական բնագավառի բարեփոխումները և դրանց նպատակը։
Հանդիպմանը քննարկվեցին միջազգային իրավունքի բնագավառում գիտելիքների խորացման ուղղությամբ հայ ուսանողների և մասնագետների վերապատրաստման համար Դատարանի հետ համագործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն հայտնեց համագործակցություն հաստատելու հայաստանյան բուհերի իրավաբանական ֆակուլտետների հետ՝ Դատարանում ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպելու առումով։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահությանն ու դրա շրջանակներում առաջ քաշված նախաձեռնությունների շուրջ։
The post Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարին ներկայացվել են ՀՀ կառավարության նախաձեռնած դատաիրավական բարեփոխումները appeared first on ԳԱԼԱ.