Բրազիլացի բոդիբիլդերը, որը կյանքը վտանգում է մկանները զարգացնելու համար, ցույց է տվել 60 սմ տրամագծով բազկի մկանները
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի բնակիչը խոստովանել է, որ վտանգավոր դեղամիջոց է օգտագործում մկանները զարգացնելու համար:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, բոդիբիլդեր Վալդիր Սեգատուն մի քանի տարի շարունակ իրեն «սինտոլ» է ներարկում լավ մարզավիճակ պահպանելու համար: Մկանային նման փոփոխությունները բրազիլացուն ավելի ուժեղ չեն դարձնում, այլ միայն արտաքնապես են տպավորիչ տեսք ապահովում:
Տղամարդը նշում է, որ իրենց, այնուամենայնիվ, դուր է գալիս, որ մարդիկ փողոցում տեսնում են իրեն և զարմանում: Շատերը նրան «հրեշ» են անվանում:
Նշվում է, որ դեղամիջոցը բոդիբիլդերի մոտ կախվածություն է առաջացրել, և հիմա նա չի կարող առանց այդ դեղամիջոցի: Վերջերս նա ցույց է տվել, որ բազկի երկգլուխ մկանի (բիցեպս) տրամագիծը հասել է 60 սմ-ի: