Լինեկերը հերթական անգամ քննադատել է Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը
Armsport-ը գրում է.
Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանի եզրափակչում «Արսենալը» մրցում է «Չելսիի» հետ: Հանդիպումը կայանում է Բաքվում. առաջին խաղակեսն ավարտվել է 0-0 հաշվով:
Հանդիպմանը չի մասնակցում «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքներ չստանալու պատճառով: Այս հանգամանքը մի շարք քննադատությունների առիթ է տվել միջազգային լրատվամիջոցներին, ֆուտբոլիստներին ու ֆուտբոլային փորձագետներին:
Ադրբեջանի մայրաքաղաքում եզրափակիչ անցկացնելը նույնպես դուր չի եկել շատերին: Լոնդոնից Բաքու դժվարին ուղևորության մասին գրել է նաև Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը.
«Պետք էր այսքան ճանապարհ անցնել եվրագավաթային եզրափակիչը նայելու համար:Սակայն երբ նստում ես աթոռին, հասկանում ես, որ մի փոքր ավելի մոտ ես մարզադաշտին, քան եթե հանդիպումը նայեիր տանից»,- գրել է Լինեկերը Twitter-ի իր էջում: