Արարատի մարզում վարորդը 07-ով բախվել է ծառերին. նա հոսպիտալացվել է.Shamshyan.com
Մայիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ, 25-ամյա Վարդան Մկրտչյանն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 01 VM 911 համարանիշի ավտոմեքենայով Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Լուսառատ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդ Վ. Մկրտչյանը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես հրշեջ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: