Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ
Նիկոլ Փաշինյանը և Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել հայ-ղազախական հարաբերությունների շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, կարևորել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: