«Մենք պետք է մյուսներից ավելի զգոն լինենք». Մերկելը CNN-ի եթերում պատասխանել է Գերմանիայում հակասեմականության նոր ալիքի վերաբերյալ հարցին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը CNN հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցի ժամաանկ պատասխանել է Գերմանիայում հակասեմականության աճի մասին հարցին:
Նրա խոսքով՝ երկրում միշտ էլ որոշակի քանակությամբ հակասեմականներ են եղել, և Գերմանիան դեռ պետք է աշխատի այդ խնդրի ուղղությամբ, որն աշխարհում տարածում է գտնում:
«Ակնհայտ է, որ Գերմանիայում հակասեմականներին պետք է դիտարկել որոշակի համատեքստում՝ մեր անցյալի համատեքստում, ինչը նշանակում է, որ մենք պետք է մյուսներից ավելի զգոն լինենք»,- ասել է Մերկելը:
Կանցլերը հարցազրույց է տվել Եվրախորհրդարանում ընտրությունների հաջորդ օրը: Նախօրեին տեղեկություններ էին հաղորդվել այն մասին, որ կառավարական պաշտոնյաները զգուացնում են հրեաներին հակասեմականության հողի վրա հանցագործությունների աճի պատճառով հասարակական վայրերում կիպա՝ տղամարդու հրեական ավանդկան գլխարկ կրելու վտանգների մասին: