Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի լինի ազգային թիմի ավագը Քաթարի և Հոնդուրասի հավաքականների հետ ընկերական խաղերում, ինչպես նաև Ամերիկայի Գավաթի խաղերում: Այս մասին հայտնում է բրազիլական ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը: Գլխավր մարզիչ Տիտեն այդ մասին Նեյմարին հայտնել է մայիսի 25-ին, իսկ արդեն հաջորդ օրը թիմի ավագ է նշանակվել Դանի Ալվեսը: Ալվեսն Ամերիկայի Գավաթի խաղերին հրավիրված …
The post Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից appeared first on ԳԱԼԱ.
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի լինի ազգային թիմի ավագը Քաթարի և Հոնդուրասի հավաքականների հետ ընկերական խաղերում, ինչպես նաև Ամերիկայի Գավաթի խաղերում:
Այս մասին հայտնում է բրազիլական ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Գլխավր մարզիչ Տիտեն այդ մասին Նեյմարին հայտնել է մայիսի 25-ին, իսկ արդեն հաջորդ օրը թիմի ավագ է նշանակվել Դանի Ալվեսը:
Ալվեսն Ամերիկայի Գավաթի խաղերին հրավիրված ֆուտբոլիստների շրջանում ամենաշատ հանդիպումներն է անցկացրել՝ 138: Վերջին անգամ նա թիմի ավագ է եղել Գերմանիայի հավաքականի հետ անցած տարվա մարտին կայացած ընկերական խաղում:
Ամերիկայի Գավաթը կկայանա Բրազիլիայում հունիսի 14-ից հուլիսի 7-ը: Բրազիլացիները կխաղան A խմբում Բոլիվիայի, Վենեսուելայի և Պերուի ազգային թիմերի հետ:
Ամերիկայի Գավաթում տարած հաղթանակների քանակով ռեկորդակիրն Ուրուգվայի հավաքականն է, որը 15 անգամ է արժանացել այդ տիտղոսին: Մոտակա հետապնդողներն են Արգենտինան (14) և Բրազիլիան (8):
The post Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից appeared first on ԳԱԼԱ.