Ռումինիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել
Ռումինիայի Գերագույն դատարանը երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը համարվող Լիվիու Դրագնեային 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, 56-ամյա քաղաքական գործիչը մեղավոր է ճանաչվել անցած տարի իր կուսակցության 2 անդամներին կեղծ աշխատանքների դիմաց պետական գործակալությունից վճարելու համար:
Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Դրագնեան հերքել էր իր դեմ առաջադրված մեղադրանքը և բողոքարկել նախնական դատավճիռը, որից հետո նրան թույլ են տվել ազատության մեջ մնալ:
Դրագնեան նախկինում մեղադրվել է ընտրություններում մեքենայությունների իրականացման համար, ինչպես նաև առանցքային դերակատարում է ունեցել երկրում դատարանների անկախությունը սահմանափակող դատական բարեփոխման մեջ, ինչը Ռումինիայում զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել:
Հայտնի է նաև, որ քաղաքական գործչի դեմ հետաքննություն է տարվում պետական ծրագրերից գումար կորզելու նպատակով հանցախմբեր ձևավորելու առնչությամբ, սակայն մինչ այժմ նրան հաջողվել է պահպանել անմեղությունը՝ պնդելով, որ իր դեմ հնրչող մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն: