Չինաստանում տեսախցիկը ֆիքսել է երբևէ նկատված առաջին լսնամաշկ պանդային (լուսանկար)
Չինաստանի արգելոցներից մեկում տեսախցիկն առաջին անգամ լսնամաշկ պանդայի է ֆիքսել, գրում է South China Morning Post-ը:
Պանդան, ի տարբերություն իր մյուս ցեղակիցների, ձյունաճերմակ մորթի և սպիտակ ճանկեր ունի: Լուսանկարն արվել է ծովի մակարդակից 2000 բարձրությունից, ինչը խոսում է կենդանու քաջ առողջության մասին:
Մասնագետների կարծիքով՝ կենդանին 1-2 տարեկան է և նորմալ կյանք է վարում: Պեկինի համալսարանի գիտնական Լի Շենը հայտնել է, որ սա երբևէ նկատված առաջին լսնամաշկ պանդան է, ինչը խոսքում է այն մասին, որ այդ կենդանիների գեներում մուտացիաներ են տեղի ունենում:
Այժմ արգելոցում հազվագյուտ կենդանուն հետևելու համար նոր ֆոտոթակարդներ են տեղադրվում: