Թբիլիսիի քաղաքապետը հետևել է Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքներին
2020 թվականին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կառուցվող նոր շենքը պատրաստ կլինի: Այն կունենա 6403 ք/մ տարածք, 607 հանդիսականի համար նախատեսված դահլիճ։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն: Փոխանցում է apsny.ge-ն:
«Կարելի է ասել, որ հայկական թատրոնի շենքը կառուցվում է նորովի, քանի որ այն գտնվում էր վատ վիճակում և վերականգնման ենթակա չէր: Քաղաքը կունենա ժամանցի նոր կենտրոն և հիանալի տարածք:
«Քարթու» հիմնադրամն է հանձն է առել հայկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը: Այն պատկանում է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որին էլ համագործակցության համար ուզում եմ շնորհակալություն հայտնել:
Սա հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են համագործակցել քաղաքն ու բարեգործական հիմնադրամը: 2020 թվականին աշխատանքները լիովին կավարտվեն»,- ասել է Քալաձեն: