Մբապեի և Նեյմարի միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել. աղբյուր
Armsport-ը գրում է.
Sport.es-ը հայտնում է, որ ամռանը ՊՍԺի աստղերից մեկը՝ Նեյմարը կամ Կիլիան Մբապեն կարող են լքել Փարիզը:
Ըստ աղբյուրի՝ փարիզցիների առաջատարերի միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ բրազիլացին թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին հորդորել է քիչ խոսել, փոխարենը շատ աշխատել դաշտում:
Մբապեին չի գոհացնում նաև իր ներկայիս աշխատավարձը, որը երեք անգամ քիչ է Նեյմարի վաստակած գումարից: Ըստ 20-ամյա խաղացողի՝ նա արդեն ապացուցել է, որ արժանի է դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Նշվում է, որ այս իրավիճակում նրանցից մեկը կարող է լքել ակումբը: