Երկրպագուների մեծամասնությունը գոհ է մնացել «Գահերի խաղը» սերիալի վերջաբանից
Ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի հանդիսատեսի մեծամասնությունը գոհ է մնացել ֆիլմի ավարտից: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Morning Consult ընկերության անցկացրած հարցման արդյունքները:
Հաղորդվում է, որ ութերորդ եզրափակիչ եթերաշրջանի վերջին՝ վեցերորդ սերիան 19.3 մլն մարդ է նայել, որոնցից 13.6 մլն-ը՝ ուղիղ եթերում: Սերիայի պրեմիերայից հետո, որը կայացել է մայիսի 19-ին, կինոքաննադատները վերջաբանը տապալված են համարել:
Չնայած դրան՝ հարցմանը մասնակցած հանդիսականի 64 տոկոսը նշել է, որ իրեն դուր է եկել, թե ինչպես է ավարտվել «Գահերի խաղը»: Նրանց 26 տոկոսն ընտրել է «Ինձ շատ է դուր եկել» տարբերակը: 34 տոկոսը սերիան անհաջող է համարել: Միջին գնահատականը ավարտական սերիային հաշվարկվել է 6.43: