Տեսանյութ է հրապարակվել Պոտապի և Նաստյայի հարսանիքից
Համացանցում հրապարակվել է աստղային զույգի՝ պրոդյուսեր, շոումեն Ալեքսեյ Պոտապենկոյի և երգչուհի Նաստյա Կամենսկիխի պսակադրության տեսանյութը:
Ինչպես գրում է Корреспондент-ը, Instagram-ում մի քանի տեսանյութեր են հրապարակվել հարսանյաց հանդեսից, որոնցից մեկը պատկերում է խորանի մոտ ամուսնական երդման պահը:
Հարսանիքի հյուրերն իրենց հերթին նույնպես տեսանյութեր և ուղիղ միացումներ են հրապարակել հարսանիքից:
Նշվում է, որ հարսանիքին բազմաթիվ հայտնի հյուրեր են հրավիրվել, այդ թվում՝ Թինա Կարոլը, Յուրի Նիկիտինը, Յուրի Գորբունովը, Օլյա Պոլյակովան:
View this post on Instagram