Իրանը չի հանձնվի, եթե երկիրը ռմբակոծության ենթարկվի. Ռոհանի
Իրանը չի հանձնվի, եթե ռմբակոծության ենթարկվի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ԱՄՆ-ի հետ ծագած ռազմական լարվածության ֆոնին:
«Այսօր մեզ անհրաժեշտ է կայունություն, թշնամիները պետք է գիտակցեն, որ մեր սրտերում տեղ չկա հուսահատության համար», - ասել է Ռոհանին՝ հավելելով, որ եթե նույնիսկ երկիրը ռմբակոծության ենթարկվի, իրանցիները շարունակելու են հետևել իրենց նպատակներին՝ անկախությանն ու մեծությանը:
Իրանի ղեկավարի խոսքով՝ երկիրը տնտեսական պատերազմի մեջ է, որի պատճառով հարձակման է ենթարկվում հասարակության բարեկեցությունը:
Իրանի շուրջ լարվածությունը սրվել է, երբ Վաշինգտոնը որոշել է նավատորմ ուղարկել Պարսից ծոց:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վտանգավոր խաղ է խաղում՝ ավիակիր նավերն ուղարկելով Իրանի ափերի մոտ: