93 մլն դրամ եկամուտ. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը ներկայացրել է 2018թ. տարեկան հայտարարագիրը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ Շաթիրյանը հարկային տարում ձեռք է բերել 17,000,000 դրամ արժողությամբ բնակարան, որը առկա չի եղել հարկային տարվա վերջում: Հարկային տարվա սկզբում Շաթիրյանը հայտարարագրվել է նաև 65,552,000 դրամ արժողությամբ բնակարան, որը ևս հարկային տարվա վերջում առկա չի եղել, ինչպես նաև, ըստ հայտարարագրի, նա հարկային տարվա ընթացքում օտարել է նաև 19,769,640 դրամ արժողությամբ բնակարան:
Է. Շաթիրյանը հարկային տարվա ընթացքում փոխառության է հանձնել 54,558,000 ՀՀ դրամ, որի չափն անփոփոխ է մնացել հարկային տարվա ավարտին: Հարկային տարվա սկզբում Շաթիրյանը փոխառության է հանձնել նաև 26,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա ընթացքում վերադարձվել է, տարվա ընթացքում փոխառության է հանձնել նաև 98,000, 35,800 և 30,000 ԱՄՆ դոլար, որոնք ևս վերադարձվել են:
Էդգար Շաթիրյանի ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 600,000 դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 900,000 դրամ, իսկ ԱՄՆ դոլարով ունեցած դրամական միջոցներ հարկային տարվա սկզբում Շաթիրյանը չի ունեցել, սակայն հարկային տարվա վերջում, ըստ հայտարարագրի, ԱՄՆ դոլարով դրամական միջոցները կազմել են 40,000 ԱՄՆ դոլար:
Էդգար Շաթիրյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են գույքն օտարելուց, ստացված փոխառությունների և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումներից, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից, աշխատավարձից և այլ եկամուտներից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Շաթիրյանը ստացել է 5,670,981 դրամ, ինչպես նաև 65,552,000 դրամ, 19,769,640 դրամ՝ որպես գույքը օտարելուց գոյացած եկամուտ, 202,550 դրամ, 782,629 դրամ և 50,000 դրամ՝ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ, 800,000 դրամ՝ որպես ստացված փոխառություն, 1,443 դոլար՝ որպես տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոս, 23,000 դրամ, 13,900 դրամ և 48,620 դրամ՝ որպես այլ եկամուտներ:
Այսպիսով՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի տարեկան եկամուտը կազմել է 92,913,320 դրամ: