Կրտսեր ենթասպայական ու շարքային կազմի համար հավելավճարները կբարձրանան միջինը 18%–ով
Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց հստակեցնել զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելավճարների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ինչպես նաև ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական հպատակությունների կատարման համար»,-ասաց նա և նշեց, որ զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։
Նախարարը նշեց, որ մոտավորապես համահավասարեցվում է իրականացվում հավելումների մասով. բարձրագույն սպայական կազմը, կրտսեր ենթասպայական կազմն ու շարքայիններ ստանալու են հավասարաչափ հավելավճար։ «Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար:
Դավիթ Տոնոյանը հստակեցրեց, որ կրտսեր ենթասպայական ու շարքային կազմի համար հավելավճարները բարձրանում են միջինը 18 տոկոսով, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, նրանց դեպքում ևս բարձրացում կլինի:
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայտարարել են, որ 10 տոկոսով աշխատավարձը կբարձրանա: «Բայց կրտսեր սպայական կազմինն ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով։ Մենք ենք շնորհակալ ՀՀ զինված ուժերին, մեր զինվորներին, մեր սպայական կազմին հայրենիքին մատուցած ծառայությունների ու մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասաց վարչապետը: