Կոնտեն հաղթել է «Չելսիի» դեմ դատը. ակումբն իտալացի մարզիչին ավելի քան 10 մլն եվրո կվճարի
Armsport-ը գրում է.
Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն հաղթել է «Չելսիի» դեմ դատը: Այս մասին հայտնում է The Times-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, դատարանը լոնդոնյան ակումբին պարտադրել է իտալացի մասնագետին մոտ 10,25 մլն եվրո փոխհատուցում վճարել՝ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար:
Այսպիսով, Ռոման Աբրամովիչի օրոք «Չելսին» արդեն ավելի քան 100 մլն եվրո է վճարել հեռացված մարզիչներին:
Այս թիվը կարող է աճել, եթե ակումբը հեռացնի նաև ներկայիս մարզիչ Մաուրիցիո Սարիին:
49-ամյա Կոնտեն 2016 թվականի ամռանն է գլխավորել «Չելսին»: Նրա գլխավորությամբ ակումբն առաջին իսկ մրցաշրջանում նվաճել է Անգլիայի չեմպիոնությունը: Երկրորդ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը դարձել է Անգլիայի գավաթակիր, իսկ առաջնությունն ավարտել է 5-րդ տեղում: