Սարգիս Ադամյանն ստացել է «Յան Ռեգենսբուրգ»-ի լավագույն ռմբարկուի մրցանակը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հիանալի մրցաշրջան է անցկացրել Գերմանիայում: Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգ»-ի կազմում մեր ընտրանու ֆուտբոլիստը դարձել է 15 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:
Ինչպես տեղեկացնում է Armsport-ը` հղում անելով ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը, Ադամյանն արժանացել է «Յան Ռեգենսբուրգ»-ի լավագույն ռմբարկուի մրցանակին:
Հավելենք, որ ազգային թիմի հարձակվողն արդեն պաշտոնապես տեղափոխվել է Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ», որի կազմում կխաղա հաջորդ մրցաշրջանից: