Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Քոչարյանի եւ մյուսների գործի կասեցման որոշման մասին
«Նկատի ունենալով բազմաթիվ հարցադրումները՝ հարկ եմ համարում պարզաբանել, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին»,-այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացնելու Ռ. Քոչարյանի խափանման միջոցը …
The post Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Քոչարյանի եւ մյուսների գործի կասեցման որոշման մասին appeared first on ԳԱԼԱ.
«Նկատի ունենալով բազմաթիվ հարցադրումները՝ հարկ եմ համարում պարզաբանել, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին»,-այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացնելու Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ին կայացված որոշման դեմ: Արդեն իսկ ելքագրվել և դատարան է ուղարկվել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն»,-գրել է նա:
Աբրահամյանի խոսքով` նշված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց և հիմքերն ուսումնասիրելուց հետո ՀՀ դատախազությունը դիրքորոշում կարտահայտի այս որոշումը բողոքարկելու վերաբերյալ:
The post Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Քոչարյանի եւ մյուսների գործի կասեցման որոշման մասին appeared first on ԳԱԼԱ.