Բակո Սահակյանը մանրամասներ ներկայացրեց «Իմ քայլի» հետ ունեցած հանդիպումից (տեսանյութ)
Ազգային ժողովում ավարտվել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Այժմ ներկայացվում են մանրամասներ կայացած հանդիպումից:
Ավելի վաղ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը հայտնել էր, որ հանդիպման նախաձեռնողը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է եղել: