Սահմանադրական դատարանի մուտքի մոտ իրավիճակը լարվել է
Սահմանադրական դատարանի մուտքի մոտ իրավիճակը լարվել է: Քիչ առաջ մի քաղաքացի էր եկել, ով ասաց, որ փաստաբան Գեղամ Սիմոնյանն է եւ խոսում էր այն մասին, որ պետք է Սահմանադրությունը փոխել: Նա նշեց, որ չի կարծում, թե ամեն մի հարց փողոց դուրս գալով պետք է լուծվի: Դա առաջացրեց հավաքվածների դժգոհությունը եւ վանկարում էին «հեռացի՛ր, հեռացի՛ր»: Հետո …
The post Սահմանադրական դատարանի մուտքի մոտ իրավիճակը լարվել է appeared first on ԳԱԼԱ.
Սահմանադրական դատարանի մուտքի մոտ իրավիճակը լարվել է: Քիչ առաջ մի քաղաքացի էր եկել, ով ասաց, որ փաստաբան Գեղամ Սիմոնյանն է եւ խոսում էր այն մասին, որ պետք է Սահմանադրությունը փոխել: Նա նշեց, որ չի կարծում, թե ամեն մի հարց փողոց դուրս գալով պետք է լուծվի: Դա առաջացրեց հավաքվածների դժգոհությունը եւ վանկարում էին «հեռացի՛ր, հեռացի՛ր»:
Հետո ոստիկանությունը հեռացրեց Սիմոնյանին տարածքից՝ բախում թույլ չտալու համար:
Քիչ անց ավելի հեռու՝ Բաղրամյան պողոտայի մոտ Սիմոնյանը ծխախոտի մնացորդը նետեց գետնին, քաղաքացիներից Զոյա Թադեւոսյանը հանդիմանեց նրան՝ պահանջելով վերցնել գցած ծխախոտի մնացորդը: Այլ քաղաքացիներ եւս պահանջում էին, որ չաղտոտի քաղաքը, բայց փաստաբանը չվերցրեց:
Գեղամ Սիմոնյանը դեռ ՍԴ-ի տարածքում է, պարզապես ոստիկանները նրան հեռացրել են քաղաքացիների մոտից:
The post Սահմանադրական դատարանի մուտքի մոտ իրավիճակը լարվել է appeared first on ԳԱԼԱ.