Վարչապետի հորդորով ցուցարարները փակել են Աբովյանի դատարանի մուտքը. ուղիղ
Ցուցարարները վարչապետի հորդորով փակել են Աբովյանի դատարանի մուտքը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ կոչ էր արել այսօր՝ առավոտյան ժամը 08.30-ին, արգելափակում են հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը:
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,-գրել էր նա: