ՀԺԱՄ. Վարչապետի անձամբ այցելությունը դատարաններ և հորդորները «դուխով» շրջափակված պահել դրանք, որակում ենք որպես սահմանադրական կարգի տապալման փորձ
Հարգելի գործընկերներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարությունը ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Սահմանադրությունը ստեղծում է բավարար հիմքեր իշխանությունների տարանջատման և անկախ գործունեության համար, իսկ գործադիր իշխանությանը, վարչապետի գլխավորությամբ, օժտում լիազորություններով երկրի բնականոն առաջընթացն ապահովելու …