Հնդկաստանում երկարատև խորհրդարանական ընտրությունների էքզիթ փոլերը վկայում են իշխող կուսակցության հաղթանակի մասին
Հնդկաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների վերջին՝ 7-րդ փուլը: Ընտրատեղամասերի փակվելուն պես հրապարակված էքզիթ փոլերի մեծամասնության տվյալներով՝ ընտրություններում վստահ հաղթանակ է տանում գործող վարչապետ Նարենդրա Մոդիի կուսակցությունը:
Ինչպես գրում է DW.com-ը, CVoter ինստիտուտի հաշվարկներով՝ իշխող կուսակցությունը կարող է խորհրդարանում 287 տեղ ստանալ ընդհանուր 545-ից:
Ընդդիմադիր «Հնդկական ազգային կոնգրես կուսակցությունը» կստանա 128 պատգամավորական տեղ: Ընտրությունները երկրում շարունակվում էին ապրիլի 11-ից: Նշվում է, որ ձայների հաշվարկը կավարտվի մայիսի 21-ին: Ընտրություններին շուրջ 900 մլն ընտրողներ կարող էին քվեարկել: