Անկարան կարող է հրաժարվել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մտքից. Bild
Թուրքիայի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մտադիր են վերանայել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման մասին իրենց որոշումը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները:
Աղբյուրի տվյալներով՝ Անկարայում դա կապում են երկրում կտրուկ վատթարացած տնտեսական իրավիճակի և թուրքական լիրայի փոխարժեքի նվազման հետ և ՌԴ-ի գործարքի համար ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանման մտավախություն ունեն:
«Գործը С-400 մատակարարմանը հուլիսին, ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահը, չի հասնի, քանի որ ձեռք բերումը կհանգեցնի Վաշինգտոնի պատժամիջոցներին, իսկ լիրայի փոխարժեքի ներկայիս անկման ֆոնին դա տնտեսական ճգնաժամ կնշանակեր Թուրքիայի համար», - ասել է Bild-ի աղբյուրը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամը սրվում է Անկարայի ագրեսիվ արտաքին քաղաքականության պատճառով: