Հորդորում են փոխադարձ մեղադրանքներից զերծ մնալ
«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան, անդրադառնալով Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կատարվածին, հորդորում է վաղաժամ փոխադարձ մեղադրանքներից զերծ մնալ և հարցը համակողմանի քննարկման ենթարկել: Նման հարցերի առաջացումը և առհասարակ նման հարցերի լինելը պայմանավորված է ուղեցույցային բժշկության թերի զարգացվածությամբ և գործելակարգերի բացակայությամբ: «Հայկական առողջապահական ազգային խորհուրդը» հիվանդներին մաղթում է շուտափույթ ապաքինում և լիահույս ենք, որ համապատասխան …