Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Май
2019

Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ որոշումը էական հանգամանք է, և երբ դրա հիման վրա Վճռաբեկում գործընթաց սկսվի, 2-րդ նախագահը պետք է ազատ արձակվի կալանքից. ՍԴ-ում Քոչարյանի ներկայացուցիչ (տեսանյութ)

0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման, մասնագետների դիտարկումների, Սահմանադրական դատարանի դատավոր չընտրելու, դատավորների անկախության ապահովման և այլ հարցերի մասին Tert.am-ը զրուցել է սահմանադրագետ, Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հետ:

Նրա խոսքով՝ ՍԴ-ն  հրապարակել է Քրեադատավարական օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի որոշումը,  որը վերաբերում էր Վճռաբեկ դատարանի լիազորությանը՝  չլուծող դատական ակտերի մասով.«Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշմանը: 2018-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որը կայացվել էր դատավոր Ազարյանի նախագահությամբ և այն ուղարկեց նորից Վերաքննիչ՝ նոր քննության: Սահմանադրական դատարանի որոշումը կայանում է նրանում, որ Վճռաբեկը չի կարող նման որոշում կայացնել, Վճռաբեկը պետք է կայացնի վերջանական դատական ակտ, սա նոր հանգամանք է երկրորդ նախագահի գործով և առհասարակ Հայաստանի քրեական արդարադատության համար»:

Նա նաև նշեց, որ նոյեմբերի 15-ից հետո Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետի երկարաձգելու հիմքերը խարխուլ են:

Հարցին, թե այն դեպքում, երբ  Վճռաբեկն այլ որոշում կայացնի, ինչ է սպասվում կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնողներին, Արամ Վարդևանյանն ասաց, որ դա լայն շրջանակների քննարկման առարկա պետք է դառնա, բայց հենց Վճռաբեկում գործընթաց սկսվի, Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի կալանքից.«Որովհետև   Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 15-ին որոշում կայացնելու պահին երկրորդ նախագահն ազատության մեջ էր, քանի որ փաստացի Ազարյանի որոշումը ոչ ոք չէր բեկանել»:

Դիտարկմանը, թե Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը նշում է, որ Սահմանադրական դատարանը Վճռաբեկ դատարանի վերադասը չէ և դուրս է եկել իր լիազորություններից, Արամ Վարդևանյանն ասաց, որ Սահմանարդական դատարանը վեր է և՛ օրենսդիր, և՛ գործադիր, և՛ դատական իշխանությունից, հետևաբար դա լիազորություններից դուրս գալ չի նշանակում.«Ձեր կողմից նշված մասնագետի հարցազրույցն ինքս ուսումնասիրել էի, այնտեղ նշվում է, որ ՍԴ-ն կայացնում է երկու տեսակ որոշում՝ կամ Սահմանադրությանը հակասող է ճանաչում, կամ Սահմանադրությանը համապատասխանող: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ դեռևս 2006-2007-ից ՍԴ մասին օրենքում հստակ արձանագրվել է, որ ՍԴ-ն կայացնում երեք տեսակ որոշումներ՝  Սահմանադրության պահանջներին հակասող, համապատասխանող և համապատասխանող սահմանադրաիրավական դիրքորոշումների շրջանակներին, որը տրամադրում է դատարանը»: 

Հարցին, թե իրավաբանների, սահմանադրագետների շրջանակում մասնագետները հակասություններ են տեսնում նաև ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ, որտեղ նշվում է, որ նոր թեկնածու պետք է առաջադրվի, եթե առաջարկված թեկնածուն չի ընտրվում, երրորդ անգամ առաջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ում մեկ անգամ ԱԺ-ն չի ընտրել, մեկ անգամ ՀՀ նախագահը չի ներկայացրել նրա թեկնածությունը ԱԺ-ին և սա երրորդ անգամն է, «նոր» տերմինի հետ կապված սահմանադրական արգելք կա, թե ոչ, Վարդևանյանն ասաց.«Ես ունեմ իմ կարծիքը այդ «նոր» եզրույթի վերաբերյալ: Ընտրողը Ազգային ժողովն է, եթե փոխվում է նույն անձի որակական չափանիշը, նա նոր անձ է, օրինակ եթե ձեռք է բերում գիտական աստիճան: Բայց ասել, որ նոր անձը նշանակում է նախկին նույն կարգավիճակում գտնվող, նույն որակական չափանիշերով անձը ևս նոր անձ է, պարզապես օրենսդիրի կամքի տեսակետից չեմ հասկանում»:

Դիտարկմանը, թե Ազգային ժողովն է նոր, երբ չընտրվեց Վահե Գրիգորյանը այլ ԱԺ էր, հիմա այլ ԱԺ է, Վարդերեսյանն ասաց, որ ԱԺ-ն իրավահաջորդության սկզբունքով է գործում:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии инновационной экосистемы Москвы


Спорт в России и мире
Москва

Бонгонда: стадион и база «Спартака» — мои любимые места в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Теннисиста Медведева выбили из топ-4 ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Маршруты для прогулок в мегаполисе: 7 экотроп Москвы





Путин в России и мире
Москва

В Москве стартовал Национальный конгресс эндокринологов


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Алсу

В ЦТК концерт, посвященный юбилею Алсу Альметовой



Москва

Частично беспилотная «Ласточка» готова начать возить пассажиров на МЦК

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net