Արտաշատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ Արտաշատ համայնքի ավագանու 2019թ. ապրիլի 25-ին հրավիրված հերթական և մայիսի 3-ին հրավիրված արտահերթ նիստերը չեն կայացել՝ քվորում չապահովվելու պատճառով: Նիստերից բացակայում էին ավագանու անդամներ Արման Թադևոսյանը, Հարություն Մնացականյանը, Գոռ Նազարյանը, Հերիքնազ Նազարյանը և Գաբրիել Պողոսյանը: Նշենք, որ նիստերի օրակարգում ընդգրկված՝ համայնքի համար կարևորագույն հարցերի թվում էր սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման, քննարկման …