«Պարտքի զգացում ունեն՝ ինչ-որ ձևով աջակցել, թեթևացնել Քոչարյանի վիճակը»․ Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումին՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որով կոչ են անում փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ մայիսի 9-ին Արցախում կայանալիք տոնական միջոցառումներին մասնակցելու համար, նշեց. «Ի վերջո մի շրջապատի քաղաքական գործիչներ են, ինչ-որ պարտքի …
The post «Պարտքի զգացում ունեն՝ ինչ-որ ձևով աջակցել, թեթևացնել Քոչարյանի վիճակը»․ Մանվել Սարգսյան appeared first on ԳԱԼԱ.
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումին՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որով կոչ են անում փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ մայիսի 9-ին Արցախում կայանալիք տոնական միջոցառումներին մասնակցելու համար, նշեց.
«Ի վերջո մի շրջապատի քաղաքական գործիչներ են, ինչ-որ պարտքի զգացում ունեն իրենք էլ՝ ինչ-որ ձևով աջակցել, թեթևացնել Քոչարյանի վիճակը»,- նշեց քաղաքագետը հավելելով՝ այդ մարդիկ եղել են մի երկարատև իշխանության անդամներ, պաշտոններ փոխանակելով՝ հասել են մինչև նախագահներ, բնական է, հազար ու մի կապերով իրար հետ կապված են:
Քաղաքագետի խոսքերով՝ ի վերջո ժողովուրդը հեղափոխությունով հենց այդ խավին է ժխտել. «Հիմա էլ Արցախում էլ մեծ պահանջներ կան դրված, որ հեռացվի Բակո Սահակյանը: Մի շերտ էր, որ երկար տարիներ իշխում էր, և համապատասխանաբար ունեն իրենց շահերը և փորձում են աջակցել իրար, և սա բնական է»:
Անդրադառնալով նամակում նշված երաշխիքներին, թե ԱՀ նախագահները պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի Քոչարյանի՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար, ասաց՝ երաշխիք կարող է լինել միայն ազնիվ խոսքը:
The post «Պարտքի զգացում ունեն՝ ինչ-որ ձևով աջակցել, թեթևացնել Քոչարյանի վիճակը»․ Մանվել Սարգսյան appeared first on ԳԱԼԱ.