Եվրոպայի կանանց առաջնությունում կայացավ 7-րդ տուրը
Անթալիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Մեկօրյա հանգստից հետո մասնակիցները վերսկսեցին պայքարը յոթերորդ տուրում: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեցին, համապատասխանաբար վաստակելով 5 եւ 4,5 միավոր, իսկ Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիա Գեւորգյանը (նկարում) հաղթանակ տարան իրենց մրցակիցների նկատմամբ: Հայաստանի այս երեք ներկայացուցիչներն ունեն 4-ական միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ