ՀՀ դեսպանը հանդիպել է Սեյմասի հայ-լիտվական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի հետ
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ապրիլի 18-ին ՀՀ դեսպանությունում ընդունել է Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր ղեկավար, Լիտվայի Սեյմասի պետական կառավարման և ՏԻՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գուոդա Բուրոկիենեին (Guoda Burokienė)։