Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Апрель
2019

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանը՝ անցյալի թակարդում

0

«Երեկվանից Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը, այլ կերպ ասած՝ կառավարության նոր կառուցվածքը։ Քննարկումներն ընթանում էին բավական բուռն, տեղ-տեղ ագրեսիվ մթնոլորտում։ Բայց դրանք ոչ այնքան կառավարության կառուցվածքին էին վերաբերում, որքան մի կողմից՝ իշխանության, մյուս կողմից՝ ընդդիմության անցյալի հայտարարություններին։

Ընդդիմությունն իշխանությանն էր մեղադրում՝ նախկինում արված հայտարարություններին հակասող օրինագիծ ներկայացնելու, իշխանությունն ընդդիմությանն էր մեղադրում՝ նախկինում թույլ տրված սխալների համար։ Բայց ընդդիմության ու իշխանության միջև այս բանավեճում իշխանությունն ակնհայտորեն պարտվում է, քանի որ, ունենալով լծակներ, ոչ միայն չի իրագործում, ասենք, մեկ տարի առաջ հնչեցված իր իսկ հայտարարությունները, այլև անում է ճիշտ հակառակը։

Խոսքը, մասնավորապես, սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու մասին է։ Դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր այն ժամանակվա իշխանությանը՝ հատուկ Սերժ Սարգսյանի համար սուպերվարչապետական համակարգ ստեղծելու հարցում։ Այսօր՝ դրանից մոտ մեկ տարի անց, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ներկայացնում է կառավարության կառուցվածքի մասին օրինագիծ, որը որևէ կերպ չի սահմանափակում վարչապետի լիազորություններն ու նույն սուպերվարչապետական համակարգը։ Այսինքն՝ ընդդիմության մեղադրանքն այս հարցում միանգամայն տեղին է։

Իշխանությունն այս մեղադրանքներին, ըստ էության, որևէ հակափաստարկ չի ներկայացնում, իսկ այն, ինչ ներկայացվում է՝ որպես հակափաստարկ, չափազանց վիճելի է։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով՝ զգալով իշխանության «համը», չի ցանկանում որևէ հարցում նվազեցնել իր լիազորությունները և հարմարավետորեն տեղավորվել է այն համակարգում, որը ստեղծելու համար մեղադրում էր Սերժ Սարգսյանին և որի դեմ պայքարի արդյունքում, ի դեպ, եկավ իշխանության։

Բնականաբար, ընդդիմության  կարգավիճակում հանդես գալը շատ ավելի հեշտ է, պատասխանատվության չափաբաժինն էլ շատ ավելի պակաս է, քան իշխանության պարագայում։

Հիմա Նիկոլ Փաշինյանը՝ որպես պետության ղեկավար, մասամբ՝ օբյեկտիվ, մասամբ՝ սուբյեկտիվ պատճառներով ստիպված է հրաժարվել նախկինում արված իր շատ հայտարարություններից ու խոստումներից։

Շատ ավելի ազնիվ կլիներ ուղղակի խոստովանել դա և ամեն անգամ ստիպված չլինել անհիմն փաստարկներ ներկայացնել անցյալի դիրքորոշումներից հրաժարվելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин поздравил всех социальных работников с профессиональным праздником


Спорт в России и мире
Москва

В Москве прошёл спортивный праздник для росгвардейцев


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Матс Виландер

Экс первая ракетка мира Виландер оценил шансы Паолини на победу в финале «Ролан Гаррос»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Суд отправил под арест подозреваемого в убийстве пенсионера в парке Москвы





Путин в России и мире
Москва

Путин: в ядерную доктрину РФ могут быть внесены изменения


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Михаил Кутушов

Антисанитария в службах доставки: токсиколог Кутушов рассказал, почему опасно заказывать еду



Москва

Севастополь в числе городов, где дороже всего купить квартиру

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net