«Պետք չէ ինձ նախանձել։ Այն, ինչն ինձ համար երջանկություն է, մեկ ուրիշի համար կարող է լիակատար սարսափ լինել»
Ռուս հանրաճանաչ մոդել Նատալյա Վոդյանովան գլխապտույտ կարիերա է արել համաշխարհային մոդելային աշխարհում։ Նրա կյանքը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է սեփական աշխատասիրության ու համառության հաշվին մեծ բարձունքների հասնել ու համաշխարհային ճանաչում ձեռք բերել։