Հրապարակվել են նոր սերիալում նկարահանվելիք պապական ավտոմեքենայի լուսանկարները
Հայտնի է, թե ինչ մեքենայով է շրջելու Հռոմի պապը նոր հեռուստատեսային սերիալում: Ինչպես հայտնում է Motor.ru-ն, УАЗ մակնիշի պիկապը կհայտնվի «Երիտասարդ պապը» ֆիլմի շարունակության մեջ, որն ստացել է «Նոր պապը» անվանումը:
Գլխավոր դերը սերիալում խաղալու է Ջոն Մալկովիչը: Ֆիլմի համար մեքենա պատրաստելու խնդրանքով պորդյուսերները դիմել են Ուլյանովսկի ավտոգործարանին:
Մեքենան համալրվել է ապակե գմբեթաձև տաղավարով: Հավելյալ սարքավորումները պիկապի վրա տեղադրվել են Իտալիայում: Ինչպես նաև այն փորձարկում է անցել Իտալիայի տրանսպորտի նախարարության հսկողությամբ: