Հրդեհ՝ Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ
Մարտի 30-ին` ժամը 02:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 45ա շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:03-ին, մարվել՝ 03:19-ին:
Մասամբ այրվել են 2 համակարգիչ, 2 սեղան, 2 աթոռ, 1 պատուհան, ջերմահարվել` 2 համակարգիչ և 3 աթոռ:
Բնակարաններից մեկի բնակիչը՝ Մ.Ղ.-ն (ծնված 1952 թ.), ունեցել է վատ ինքնազգացողություն, փրկարարները վերջինիս դուրս են բերել շենքից: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: