Մարդկության ապագան Տիեզերքում՝ ըստ աշխարհի ամենահարուստ մարդու
Ջեֆ Բեզոսը հանրահայտ Amazon-ի հիմնադիրն ու աշխարհի ամենահարուստ մարդն է: Այնուամենայնիվ, նրա հիմնական երազանքը կապված է Blue Origin ավելի քիչ հայտնի ընկերության հետ: 2018 թվականի ապրիլին նա հայտարարեց, որ իր մասնավոր տիեզերական ընկերությանը հատկացնելու է 1 մլրդ դոլար: Հենց այդ ժամանակ նա հայտարարեց, որ Blue Origin-ն իր ամենակարևոր նպատակներից է: