Իտալիայում երեք հարկանի տուն է խաղարկվում վիճակախաղով
Իտալիայի Աբրուցցո շրջանում գտնվող եռահարկ տունը խաղարկվում է վիճակախաղով:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, տան սեփականատերերը չեն կարողացել վաճառել այն՝ անշարժ գույքի շուկայում առկա իրավիճակի պատճառով: Այդպիսով, նրանք որոշել են կայք գործարկել և հաշիվ բացել Instagram-ում, որտեղ առաջարկում են վիճակախաղի տոմս գնել 59 եվրոյով: Նշվում է, որ բոլոր տոմսերը վաճառվել են: Դրանց թիվը կազմել է 6000:
Հաղթողը կստանա 120 քառ. մետր մակերեսով տունը և կտեղափոխվի Իտալիա Եվրոպայի ցանկացած կետից: Խաղարկվում է նաև գումարային մրցանակ՝ 11 700 եվրոյի չափով, ինչպես նաև Աբրուցցոյի գինով և ուտեստներով լի 5 զամբյուղ: