Թաիլանդում փրկարարներն օգնել են ցեխաջրի մեջ հայտնված փղի ձագերին դուրս գալ ծուղակից (տեսանյութ)
Թաիլանդում փղի 6 ձագ հայտնվել էին ցեխաջրում, որից դուրս գալ կենդանիներին օգնել են ազգային պարկերից մեկի աշխատակիցները:
Ինչպես ներկայացնում է Fox News-ը, կենդանիներն անկարող էին դուրս գալ ցեխաջրով լի փոսից, քանի որ սահում էին և չէին կարողանում մագլցել: Փղերին օգնելու համար այգու աշխատակիցներն անցուղի են ստեղծել:
Փրկարարական աշխատանքները 5 ժամ են տևել, որի ընթացքում նրանք նաև ճանապարհ են փորել կենդանիների համար: Այնուհետև փղերը հերթով մագլցել են և դուրս եկել ցեխից: