Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2019

Ալիևի հետ հանդիպումը գնահատում եմ դրական, բայց չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօր Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը:

«Դրական եմ գնահատում այսօրվա հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին, խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին ես առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում իմ ասուլիսի ընթացքում»,- Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ նախագահ Ալիևն էլ հանդիպումը կգնահատի դրական: Փաշինյանը նշեց, որ երբ ինքը ասում է, որ հանդիպում, չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն: «Մինչև հիմա ընդունված է եղել նման տրամաբանությամբ մոտենալ, փորձել գալ այն եզրակացության, թե ով հաղթեց, ով պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ ու հայտարարել, որ ես հաղթեցի, մյուսը պարտվեց:

Սկսել է խոսակցություն, կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները: Կոնֆլիկտն ունի խորը արմատներ: Մենք հասկանում ենք, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ լուրջ խնդիր է, շատ խորը պրոբլեմ է: Ես կարևոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որ մենք կարողանանք բարձրաձայնել, թե ինչ ենք մտածում՝ կարո՞ղ ենք արդյոք խոսել, արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որ հիմքում չլինի իրար վնասելը, կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ շփման գծում լինի կայուն իրավիճակ, կարո՞ղ ենք սկսել խոսակցություն, որ շփման գծում գտնվող գյուղերի մարդիկ ապրեն բնականոն կարգով, զբաղվեն իրենց աշխատանքով՝ առանց մտածելու, որ դիպուկահարները իրենց կոչնչացնեն»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ պետք է հասկանալ՝ ինչն է տրամաբանական դիմացինի դիրքորոշման մեջ, ինչը՝ ոչ և հակառակը: «Չգիտեմ՝ ինչ գնահատական ունի նախագահ Ալիևը, հույս ունեմ, որ մեր գնահատականները առնվազն տեսանելիորեն չեն տարբերվի»,- ասաց նա:

Փաշինյանը խոսեց նաև հայաստանյան իրադարձությունների մասին: Վարչապետը նշեց, որ Հայաստանը ժողովրդական ու ժողովրդավարական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ նշելով, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային իմաստը մթնոլորտն ու սերն են, որ կա «մեր միջև, ոչ թե կառավարության ու ժողովրդի, այլ՝ մեր միջև, հայ ժողովրդի միջև, հպարտ քաղաքացիների միջև»:

«Երկար ժամանակ քննարկել ենք՝ ինչքան կարևոր է իշխանության լեգիտիմությունը: Որպես ընդդիմադիր և որպես լրագրող՝ ես խոսել եմ այդ մասին և հիմա զգում եմ, թե ինչքան կարևոր է դա: Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, մեզ բերելու են իրական քաղաքական, տնտեսական հաղթանակների: Երևում են տնտեսական ցուցանիշներ, միջազգային վարկանիշային կազմակերպություններ կանխատեսում են այդ ցուցանիշները, և մենք իրար հետ հաջողելու ենք տնտեսական հեղափոխության գործընթացում»,- ասաց նա:

Ըստ նրա այս հեղափոխությունը շատ կարևոր էր. «Կարևոր էր աչքերի ու հայացքների հեղափոխությունը, այն հեղափոխությունը, որը տեղի ունեցավ մեր հայացքներում, այն, որ մենք իրար աչքերում կարդում ենք փոխադարձ սեր, փոխադարձ հարգանք, պատրաստակամություն՝ լինել իրար հետ»:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о масштабных планах благоустройства на юго-востоке Москвы


Спорт в России и мире
Москва

ЦСКА обыграл "Урал" в заключительном матче РПЛ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Стали известны соперницы россиянок в первом круге Открытого чемпионата Франции


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Москвичам пообещали аномальную жару до +29 градусов на следующей неделе





Путин в России и мире
Москва

Путин разорвал договор с олигархами, заключённый в конце 90-х, считает Хазин


Лукашенко в Беларуси и мире
Минск

И драники, и сало: Лукашенко угостил Путина в Минске национальными белорусскими блюдами




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Он такое любит". В Киеве рассказали, как генералы обманывают Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Лоза

Юрий Лоза связал шансы Валиевой стать певицей с объемом вложений в раскрутку



Москва

Артист Цискаридзе признался, что любит Пугачеву и не может без нее жить

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net